Երեկ առիթ ունեցա մեկ սեղանի շուրջ լինել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Չափազանց տպավորված եմ։ Նախագահ Սահակյանին լսելը մեծ բավականություն էր։ Անգամ բառեր չեմ գտնում արտահայտվելու համար։ Արցախում արդեն մոռացել են կաշառք հասկացության մասին։ Սկսած ճանապարհային ոստիկանությունից մինչև ամենաբարձր կառույցներում կոռուպցիան համարվում է պետականության դեմ ուղղված չարիք։ Ի դեպ, սրա մասին երեկոյան զբոսանքների ժամանակ հենց արցախցիներն են ինձ պատմել։ Արցախցիներին հաջողվել է ստեղծել օրինակելի երկիր, երկիր, որտեղ նախագահից մինչև բանվոր սիրում և հպարտանում են իրենց պետությամբ։ Շուշին զարգանում է մեծ արագությամբ, Ստեփանակերտում մարդիկ զբոսնում են մինչ ուշ երեկո, և ժպիտը տարածված է ողջ Ստեփանակերտում։ Մի խոսքով Արցախի Հանրապետություն պետք է հաճախ գնալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4354590281282
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել