Խայտառակ բան է ստացվում. Տիգրան Սարգսյանը դատախազություն էր դիմել, որ «պարզի», թե այդ ո՞ր սրիկան էր իր անունով օֆշորյան Կիպրոսում կազմակերպություն ու հաշվեհամար բացել, միլիոններ փոխանցել... Ադամանդագործը ահագին ժամանակ լռել էր ու չէր ասում, որ դա ինքն է... Հենց հետախուզում հայտարարեցին, արագ-արագ նամակ գրեց դատախազին, թե դա ես եմ արել, ապրիլմեկյան կատակ էր ու չէի պատկերացնում, որ նման հետեւանքներ կունենա «սրբազան» քավորիս ու տանիքիս համար... Բայց Աշոտ Սուքիասյանը կարո՞ղ էր չէ վարչապետին նամակ գրել ու այն էլ ավելի շուտ` մինչեւ վերջինիս դատախազություն դիմելը, որ գոնե վարչապետը եւս մի անգամ խայտառակ չլինի... Տհաճ սերիալ է, աչքիս պետք է Դիանային դիմեն... Դիանայի սերիալներին մի քանի հավատացողի գոնե անձամբ հանդիպել եմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/135082370030604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



