Կինն օգտվել է գեղեցկության սրահի ծառայություններից և այնտեղից հեռացել չորս հոնքերով, հաղորդում է FOX4 News տեղեկատվական պորտալը:
Ջեմի Լեդբեթերը մանկուց բաց գույնի հոնքեր է ունեցել: Անցյալ տարվա նոյեմբերին 42-ամյա ամերիկուհին դուստրերից 250 դոլար արժողությամբ տատու սրահի կտրոն է նվեր ստացել: Սակայն մասնագետը անորակ ծառայություն է մատուցել: Արդյունքում, Լեդբեթերի դեմքին չորս հոնք է ձևավորվել:
Կինը փորձել է դիմահարդարման միջոցով շտկել սխալը, սակայն ապարդյուն: «Ես նման բան չէի ցանկանա ամենավատ թշնամիներիս: Սա ամբողջությամբ ոչնչացրեց իմ ինքնագնահատականը: Ես հուսահատված էի: Ես հանդիպում էի մի երիտասարդի հետ, որը դրանից հետո լքեց ինձ»:
Այժմ Լեդբեթեր մաշկի վերականգնման կուրսեր է անցնում, որը, ըստ նախնական հաշվարկների, մոտ հազար դոլար արժե: Կնոջ դեմքն այլանդակած աշխատակիցը շուտով թողել է դիմահարդարի մասնագիտությունը: