168․am-ը գրում է․

Թագավորական գերդաստանի հետազոտող Ռեբեկա Լոնգը կանխագուշակել է, որ Քեյթ Միդլթոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին: Այս մասին նա հայտնել է Us Weekly լրատվական պորտալին տված հարցազրույցում:

Լոնգը կարծում է, որ մարտի կեսերին Եղիսաբեթ Բ-ի հետ Լոնդոնի Թագավորական քոլեջում Քեմբրիջի 37-ամյա դքսուհու հայտնվելն այն բանի ապացույցն է, որ թագուհին իրեն փոխարինող է պատրաստում:

«Քեյթը հետզհետե նոր պարտավորություններ է ստանձնում, որպեսզի ամոթով չմնա, երբ ժամանակը գա: Ուիլյամը եւ Քեյթը թագավորական ընտանիքի՝ ժողովրդի կողմից սիրված անդամներն են, մարդիկ ուրախ կլինեին նրանց տեսնելու գահին»,- պարզաբանել է փորձագետը: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած մի այլ աղբյուր պնդում է, որ 92-ամյա թագուհին «թեւերի տակ է առել Քեյթին»:

«Նրանք երկուսով հաճախակի են զրուցում թագավորական կյանքի եւ միապետության ապագայի շուրջը: Քեյթը երկար ժամանակ է գնացել դեպի այն կարգավիճակը, որն այսօրվա դրությամբ ունի: Բայց նա պատրաստ է»,- հավելել է նա:

Քեյթ Միդլթոնի ամուսինը՝ արքայազն Ուիլյամն, երկրորդ տեղն է զբաղեցնում գահաժառանգման հերթում՝ իր հորից՝ արքայազն Չառլզից հետո: Սակայն վերջինս մեծ սեր չի վայելում բակչության շրջանում, ինչպես եւ նրա տիկին Քամիլան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել