Ես կարմիր դիպլոմով ավարտած շատ-շատերին գիտեմ, նաև «գռուզչիկ» աշխատածների, որոնք այդպես էլ նախարար կամ պատգամավոր չեն դարձել… Սակայն այդ ամենը երկրորդական է ու պետք չէ թմբկահարել, ցավալին այն է, որ կրկին երևաց մեր մակարդակը, բոլորիս մակարդակը, հասարակության արժեհամակարգն ամբողջությամբ… Նրա՝ հայտնի պատգամավորի, նախկին պետական բարձրագույն պաշտոնյայի և ոչ պակաս հայտնի լրագրողի…
Մեր հարգարժան լրագրողը և պատգամավորը չպետք է տուրք տային իրենց զգացմունքներին, նրանք պետք է ավելի հանդուրժող լինեն, ավելի խոհեմ ու շրջահայաց:
Ցավոք, սա արդեն խրոնիկական և շատ տհաճ նախադեպ է դառնում մեզանում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/327912057339452?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



