Ազգային ժողովում այսօրվա միջադեպը լրագրողի ու պատգամավորի միջև, իրոք, զզվելի ու գարշելի էր: Տեսանյութում երևում է, որ այդ սկանդալը հրահրեց Շողեր Մաթևոսյանի «Չորրորդ ինքնիշխանության» աշխատակիցը՝ Գոհար Վեզիրյան անունով: Հենց ինքը հարձակվեց Վարդան Այվազյանի վրա, ու հենց ինքը նրան անվանեց թե՛ բոմժ, թե՛ էլ եսիմ ինչ: Այվազյանի սխալն այն էր, որ պետք է այդ լափարոշ լկտու կեղտոտ, անլվա բերանը ջարդեր` ֆիզիկապես ջարդեր, հետո դատվեր, մի քանի կոպեկ տուգանվեր՝ դրանով իսկ իրեն ողջ կյանքն ապահովագրելով վեզիրյանա-շողերատիպ հարբեցող խուլիգանների սադրանքներից: Այվազյանը դա չարեց, իսկ վաղը կփոշմանի:
«Ընդդիմադիր» լրագրողների մոտ արդեն ավանդույթ է դառնում` գնալ-կպչել պատգամավորներին, հրահրել նրանց կոպտությունների, հետո էլ ասել, թե՝ տեսեք, ոնց են իրենց պահում Հայաստանի օրենսդիրները: Եվ այդ ավանդույթը կարող է վերացնել ԱԺ նախագահը` զրկելով սկանդալներում հայտնված և սկանդալներ հրահրած լրագրողներին հավատարմագրությունից: Հետո նոր դրանք թող մտածեն, թե ում հաշվին լափեն, ումից ինչ շորթեն, որ ՀՀ շարքային քաղաքացու կենսամակարդակին չհասնեն: Կարծում եմ՝ ԱԺ նախագահը դրա իրավունքն ունի, համենայն դեպս, ոչ մի օրենք նրան դա չի արգելում: Հակառակ դեպքում ԱԺ-ն կվերածվի մի անհասկանալի վայրի, որտեղ ամեն մի հարբեցող, ամեն մի լկտի կկարողանա անել ամեն ինչ:
Վարդան Այվազյանը ՀՀԿ ամենաանախորժ կերպարներից է, որին սատարելն անգամ ցանկության դեպքում բարդ խնդիր է: Բայց տեսեք, թե ինչ են անում «ընդդիմադիր» լկտիները, որ ակամայից Այվազյանին պաշտպանելու ցանկություն է առաջանում: Այսպիսի բան ի զորու են անել միայն տերպետրոսյանական մամուլի ներկայացուցիչները՝ Լյովիկ Զուրաբյան – Շողեր Մաթևոսյան անզուգական զույգի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել