Դերասանուհի Տաթև Սարգսյանն, ով այս ընթացքում հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, Ինստագրամի հետևորդների հետ կիսվել է կյանքի մասին իր պատկերացումներով։ Տաթևը լավատեսորեն է տրամադրված ու հավատում է, որ ամենամութ գիշերվան անգամ հաջորդում է արևածագը։

«Ու անգամ ամենախորը հիասթափություններից, անգամ ամենացավոտ իրավիճակներից հետո ու անգամ այն ժամանակ, երբ որոշես՝ էլ երբեք, միևնույն է, ՆԱ կհայտնվի: Նա, ով կկարողանա ընդունել քեզ հենց այնպիսին, ինչպիսին դու կաս: Նա կգտնի քո առավելությունները հենց այնտեղ, որտեղ քո թերություններն են: Թեկուզ դու բազմաթիվ հակասությունների շարան ես, եթե արժես, քեզ կգտնի:

Դու պիտի լինես աբսուրդ, աբստրակտ, բայց ոչ նրա համար, որ քեզ նկատի: ՉԷ: Քեզ կնկատի, որովհետև դու չես ճչում ու չես խնդրում՝ ընկալեն քեզ. քեզ կարդալ պիտի իմանա միայն քոնը, ու դու կհասկանաս ինչի՞ համար էր քո գիրքը գրվում: Նա կկարդա քեզ, կլինի կողքիդ անգամ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է քեզ դեմ: Նա չի կիսի իր ջերմությունը մեկ ուրիշի հետ, որովհետև թանկ խոսքերը չեն շահագործում, որովհետև միայն դու ես իր ջերմության սկիզբն ու վերջը, որովհետև միայն դու պիտի գլուխդ դնես իր ուսին, որովհետև երկուսի մասին է տաքուկը, թանկը, որովհետև իր ժամանակն ու զգացմունքները պահարանում կախված վերնաշապիկ չեն:

Նա չի փորձի քեզ փոխել «գլխացավանքի դեղի» հետ, նա չի փորձի փոխել քեզ ավելի «լավը» դարձնել, այլ կսիրի քեզ հենց այնպիսին, ինչպիսին քեզ տիեզերքն է ստեղծել: Նա կշարունակի ստեղծել քեզ ու դու կվերածվես հրաշքի: Նա կծանրացնի հոգիդ իր նվիրած ծաղիկներով, որովհետև սենյակդ ծաղկասրահ պիտի դառնա. դու պիտի սիրածդ ծաղիկների բույրի ներքո քնես, այլ ոչ կուտակված չասված սիրո խոսքերից, արարքներից մի կերպ աչք փակել:

Հա, առավոտը միշտ էլ գալիս է առանց հարցնելու, թե ո՞ւմ չհերիքեց գիշերը, բայց հոգնել ես ուժեղ լինելուց: Պիտի առավոտվա, գիշերվա հետ հեքիաթ գա, որպեսզի լինես թույլ: Իսկ հեքիաթ հասցնելու համար հերիք է համարձակ լինել. էդ հեքիաթային է: Մի մտածիր, որ սիրտդ առնելը հեշտ չէ, ոչինչ։ Դու քեզ մի փոխի: Աշխարհում այնքան խոսքեր կան, որ եթե պետք լինի սիրտդ շահեն, դու դրանք կլսես, աշխարհում նաև շատ են հատուկը, բացառիկը, գեղեցիկը․ եթե պիտի դրանք քեզ հասցնել, նա չի վախենա: Միտքն ու սիրտը, ձեռքը երբեք քարի տակ չեն լինի, եթե միտքը, սիրտը, ձեռքը քոնն են, իսկ հակառակ պատկերն ինքնախաբեություն է: ))

Հավատա՛, նա կգտնի քեզ և հենց այն ժամանակ, երբ դու ամենաքիչը նրան կսպասես։ Հավատա՛, ձեռքդ ամուր բռնելուց պիտի ցավա, այլ ոչ բաց թողնելուց: Հավատա՛, պատմություններ կան, որոնք սկսվում են ավարտ չունենալու համար: Հավատա՛, արժանի ես անավարտ հավատարմության»։

56990447_166093147726954_6455667301291683144_n.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել