Այսօր խորհրդարանում գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած՝ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո  գեներալ Սեյրան Սարոյանը, դուրս գալով խորհրդարանի նիստերի դահլիճից, ասաց. «Լավ նախագիծ էր, դրա համար սաղ էլ եկել էին»: 

Նա ասաց, որ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցավ, քանի որ. «Գեներալը որ ելույթ ունեցավ, տեղը տեղին խոսաց, ես ընչի՞ ջրիկնայի»: Լրագրողների եւ Սեյրան Սարոյանի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների:

- Գեներալները չե՞ն կարևորում ազատամարտիկների սոցիալական խնդիրները, որ դրանք չեն ներառել նախագծում:

- Դե կըլնի, էդ էլ կըլնի, կանգնի:

- Արդյո՞ք սոցիալական խնդիրներն այսօր առաջնահերթ չեն:

- Արա, չէ էլի, մյուս անգամ պարտադիր կըլնի էդ:

- Գիտեք, թե ինչքա՞ն թոշակ է անհրաժեշտ ազատամարտիկներին այսօր, որ կարողանան իրենց կարիքները հոգալ:

- Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին:

- Դուք ամսական ինչքա՞ն եք ծախսում:

- Թե ես պապիրոզ առած կամ, ինչ ուզում ես ասա, քո արև, իմ արև:

- Իսկ մյուս ծախսե՞րը: Ինչքա՞ն է պետք, որ ազատամարտիկը լավ ապրի:

- Չեմ հաշվարկե, որ հաշվարկեմ կասեմ, դրա համար կան տնտեսագետներ, դրա համար կան ավելի, գիտես ոնց, ընենց մարդիկ, որ նորմալ կնստեն, կհաշվարկեն էլի: Մենք բարոյական մասը պահենք, էդ փողի-մողի հարցերը, էնքան մարդ կա, ֆինանսի հարցը թող լուծեն էլի:

- Բայց այսօր ազատամարտիկները հենց սոցիալական խնդիրներից են դժգոհում:

- Այ քուր, որ տունդ հեր ու մեր իրար չեն ճանաչում, երեխեն ու մեծն իրար չեն ճանաչում, ոչ մեծ կա, ոչ փոքր: Որ բարոյականություն չկա էդ տանը, ջայնմին միսն ու խորովածը, դու էլ: Ավելի լավ չի հաց ու պանիր ուտեն: Քյասիբ ընտանիքներ կան, որ մտնում ես տունը, ընտանիքի հոտ ա գալիս, էնքան հարուստ քցիբ ընտանիք կա, որ մտնում ես, զզվալդ ա գալիս: Բարոյական մարդը ինչ կապ ունի հարստության հետ:

- Ձեր ընտանիքը քյասի՞բ է, թե հարուստ:

- Չես իմանում, որ ասեմ քյասիբ եմ, կհավատաս, իհարկե հարուստ եմ:

- Ինչո՞ւ է այդպես, որ որոշ գեներալներ հարուստ են, իսկ ազատամարտիկներն օրվա հացի փող չունեն:

- Այ, գնա հորիցս հարցրա, ընչի՞ ա ինքը հարուստ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել