Շիկահերների ու սևահերների միջև «պայքարը» հարատև է: Նրանց գեղեցկությունը գնահատողները ևս բաժանված են երկու բանակի: Հայկական շոու բիզնեսում կան շիկահեր գեղեցկուհիներ, ովքեր առանձնապես աչքի են ընկնում իրենց շեկ լինելով:

Մի քանի տարի առաջ մազերի գույնի կտրուկ փոփոխություն կատարեց երգչուհի Արմինկան և, կարելի է ասել, դրանով ընդլայնեց իր երկրպագուների բանակը: Սևահեր երգչուհին կտրուկ փոխակերպվեց շիկահեր «աստվածուհու»: Նախկին և ներկա կերպարները իրարից բոլորովին տարբեր են, կարծես երկու տարբեր մարդիկ լինեն, ովքեր մրցակցում են իրենց գեղեցկությամբ:

Հաջորդ շիկահերը, ում կներկայացնենք, երգչուհի Շպռոտն է, ով շուրջ տասը տարուց ավել շիկահեր է: Երգչուհու համար իր վարսերի գույնը կարծես այցեքարտ է դարձել: Ի դեպ կա վարկած, որ հատկապես հայ տղամարդկանց շիկահերներն ավելի են գրավում:

 

Շիկահեր գեղեցկուհիների շարքում իր  տեղն ունի հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը: Առհասարակ կա կարծիք, թե շիկահերներն իրենց ընդունակություններով և ինտելեկտով մի քանի անգամ զիջում են սևահերներին, սակայն Լիանան իր սուր դատողությամբ, առողջ քննադատությամբ ու հստակ խոսքով բարձր է պահում շիկահերների պատիվը:

 

 

Արդեն շիկահեր է նաև ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: Երգչուհու շեկ վարսերը հատկապես ամուսնական կարգավիճակի փոփոխությունից հետո ընդգծում են նրա կանացիությունը:

ArmStar.am-ի ուշադրությունից չեն վրիպել նաև դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու իր քույր` հաղորդավարուհի Մայա Պողոսյանը, ովքեր ևս հայկական շոու բիզնեսի հայտնի շիկահերների շարքում են: Քույրերին անգամ մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր չէ պատկերացնել սև կամ այլ գույնի մազերով:

 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել