Ես ի վերջո չեմ կարողանում ըմբռնել Ալիևի «կառուցողական կերպարը» և «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու»  թեզը։
1. Իլհամ Ալիևը և իր հանցավոր վարչակազմը տասնյակ տարիներ քարոզում են տոտալ ատելություն հայերի նկատմամբ։ Ալիևն այն «կառուցողական» մարդն է, ով գեթ մի վայրկյան չի դադարում սպառնալ մեզ պատերազմով և փաստացի կառուցել է Ադրբեջանում մի պետական տեսլական, որն իսպառ հերքում է հայերի ֆիզիկական գոյության իրավունքը։

Ալիևն այն «ադեկվատ» մարդն է, ով պետական մակարդակով հրահանգել է գողանալ և սեփականաշնորհել հայերի, թալիշների, լեզգիների, քրդերի, եզդիների, թաթարների, վրացիների և այլ բնիկ ազգերի պատմությունն ու մշակույթը և այդ ազգերի մշակութային հարստությունը վերագրել է իր ցեղակիցներին։

Ալիևն այն «լիֆտի» մարդն է, ով պարգևատրել է իր զինվորներին հայերի սպանության համար (Սաֆարովից սկսած և ավարտված Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ տատիկ-պապիկներին սպանող ասկյարներին)։

Ալիևը բռնապետ է, ով իր երկրում իշխանությունն ընդունել է իր հայրիկից և հանձնելու է իր որդուն․ փաստացի, նա այն «ժամանակակից» լիդերն է, ով ընդունել է և փոխանցելու է իր իշխանությունը բացառապես սեռական եղանակով։

2. Բացատրեք ինձ միայն մի բան․ ինչպե՞ս կամ ի՞նչ մեթոդաբանությամբ ՄԵՆՔ պետք է պատրաստվենք խաղաղությանը ադրբեջանցիների հետ։

Դա ի՞նչ է և ինչպե՞ս է իրականանալու։

Կրկնեմ ևս մեկ անգամ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են խաղաղասեր համբույրների ադրբեջանցիների հետ․ լիարժեք խաղաղություն ադրբեջանցիների հետ չի կարող լինել, դա բացառված է իսպառ։ Մի խաբեք ո՛չ մեզ, ոչ էլ ձեզ սուտ հույսերով։ Ադրբեջանցին հասկանում է միայն և միայն ուժի լեզուն։ Այլ կերպ դուք պարզապես նվիրում եք դրանց հույսեր, որ մենք արդեն պատրաստվենք ազգովի ինքնասպանության։

ՀԳ. Վերահաստատում եմ մեր դիրքորոշումն առ այն, որ կա անհրաժեշտություն Ազգային ժողովում փակ լսումներ անցկացնելու՝ արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել