Ամեն օր մենք շատ իրեր ենք օգտագործում, օրինակ՝ սովորական գրիչ, և չենք էլ իմանում, թե դրա այս կամ այն մասերն ինչու հենց այդ ձևն ունեն։ Երբևէ մտածե՞լ եք, օրինակ, թե ինչու են գրիչների կափարիչները շատ հաճախ անցքերով արվում։

Համակարգչի ստեղների ուռուցիկ գծերը A և O տառերի և 5 թվի վրա պետք են, որպեսզի առանց տեսնելու կարողանանք գտնել անհրաժեշտ ստեղները։

Ջինսերի գրպանների ամրակներն առաջին անգամ XIX դարի երկրորդ կեսին են հայտնվել։ Դրանք ամրացնում էին գրպանների կարերի միացման մասերում, այնպես որ կարելի էր գրպաններում շատ ծանր իրեր կրել առանց վախենալու, որ դրանք կպատռվեն։ Հիմա դրանք պարզապես դեկորատիվ բնույթ են կրում։

12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Ջինսերի փոքրիկ գրպանիկն ի սկզբանե նախատեսված է եղել ժամացույցի, մետաղադրամների, ոսկու կամ կրակայրիչի համար։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Ուտելու փայտիկների իրար կպած մասը սովորաբար առկա է էժանագին մեկանգամյա օգտագործման փայտիկների վրա։ Դա ցույց է տալիս, որ փայտիկներն օգտագործված չեն։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Վերնաշապիկի մեջքին գտնվող օղակը հիմա դեկորատիվ բնույթ է կրում, բայց ի սկզբանե այն ստեղծվել է որպես կախիչ։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Գրիչի կափարիչի վրա եղած անցքը նրա համար է, որպեսզի երեխաներն, այն պատահաբար կուլ տալով, չխեղդվեն։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Սպագետիի գդալի վրայի անցքը ջուրը թափելու համար է, սակայն վերջին ժամանակներս այն այնպիսի չափսի են պատրաստում, որ դրանով հնարավոր լինի չափել սպագետիի՝ մեկ հոգու չափաբաժինը։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Կեդերի վրայի անցքերը. նույնպես կարևոր գործառույթ ունեն։ Դրանցից հիմնականը ոտնաթաթի օդափոխումն է։ Սակայն դրանք ևս մեկ նշանակություն ունեն. դրանց միջով անցնում է կոշիկի կապը, որպեսզի այն ավելի ամուր մնա ոտքի վրա։ Հենց այդպես էին հարյուր տարի առաջ անում բասկետբոլիստները, որոնց համար որ ստեղծվել էին կեդերը։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Ռետինի կապույտ հատվածը, որն ավելի կոշտ է, նախատեսված է ամուր թղթի վրայից կոշտ մատիտը մաքրելու համար։12 вещей, об истинном предназначении которых ты не догадывался.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել