Մենք սովոր ենք, որ գործատուն իր աշխատակցին կարող է տեղի, հաճախ էլ անտեղի աշխատանքից հեռացնել աշխատակցին: Դրա համար պատճառ կարող են հանդիսանալ աշխատակցի ուշացումներն ու ցածր կարգապահությունը, կատարողականության խնդիրները, թույլ տված սխալները, ԽԾԲ հանգամանքը և այլն... Սակայն, երբեմն աշխատակցին կարող են ազատել մեղմ ասած շատ տարօրինակ արարքների համար: Այժմ Ձեզ կներկայացնեմ աշխատանքից ազատման պատճառ դարձած ամենատարօրինակ արարքների տասնյակը:
1. Մեկ շաբաթվա ընթացքում նա գրասենյակ էր բերում բարդու «բմբուլներ» և վառում էր դրանք:
2. Անսպասելիորեն դուրս ցատկելով պահարանի միջից` սարսափեցրեց ընկերության գործընկերներին:

3. Տեղադրելով կոճգամ (кнопка) գործընկերոջ աթոռին, ինքն էլ նստել էր դրա վրա` այդ կերպ ցույց տալով մտավոր ցածր զարգացածության աստիճան, որը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
4. Մեկ ամսվա մեջ երկու անգամ դուրս է ընկել ծխարանի պատուհանից:

5. Իր անմիջական պետի հետ գրազ էր եկել 100 դոլարի վրա, որ իրեն չեն կարող աշխատանքից ազատել:

6. Կոլեկտիվի իգական սեռի ներկայացուցիչների պիրսինգներից էր քաշում:

7. Բռնվել էր կանացի զուգարանում և լինելով խիստ շփոթված հուզափառն վիճակում` չէր կարողացել ասել ոչինչ՝ ի արդարացում այդ արարքի:

8. Սկոչով ու ստեպլերով իրար էր կպցրել աշխատավարձի համար հատկացված գումարի թղթադրամները:

9. Աշխատասեղանի վրա փորել էր իր անուն-ազգանունի առաջին տառերը:

10. Անընդհատ լցնում էր չխմված թեյը ակվարիումի մեջ և այնտեղ էլ լվանում էր բաժակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել