168.am-ը գրում է․

«Այսինքն՝ դուք կարծում եք, որ 100 հոգո՞վ պետք է գնային»,- այսօր կառավարության նիստից հետո նման հարցադրում արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ էին ՊԵԿ 40 աշխատակիցներ մտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոն:

Ըստ նրա՝ քննիչը որոշում է կայացրել, մտել է դատարան, սանկցիա է վերցրել, և կատարվել է քննչական գործողություն.

«Քննչական գործողությունը կատարելու համար, մասնագետները գնահատել են, պետք է 4 հոգի, 40, թե՞ 140 հոգի: Եթե որոշում կայացվեր, որ 1000 հոգի է պետք, մենք այդ ռեսուրսն էլ ունեինք, որ տրամադրեինք»:

Նա չմանրամասնեց, թե ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել մոլում.

«Ի՞նչ կարծիքի եք՝ թույլատրելիության շրջանակներից ավելի տեղեկատվություն կարո՞ղ եմ ձեզ ասել»:

Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա, Դ. Անանյանն ասաց. «Է, թող տեսնեն: Ես էլ կենցաղային ենթատեքստ եմ տեսնում, օրինակ: Ամեն մեկը կարա իր տեսակետն ասի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել