Շշալցված օդի վաճառքը կանադական ընկերությանը ավելի քան 300 հազար դոլարի շահույթ է բերել 2018 թվականին՝ հաղորդում է Vitality Air ընկերության կայքը:

Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Ալբերտայում, և նրա արտադրանքը պահանջարկված է Հնդկաստանում, Չինաստանում, Վիետնամում և այլ երկրներում, որտեղ օդի աղտոտումը լուրջ խնդիր է: Vitality Air-ի տարեկան եկամուտը չի նվազում 300 հազար դոլարից:

Ութ լիտր տարողությամբ շշերով օդը արժե 32 կանադական դոլար: Բացի մաքուր լեռնային օդից՝ ընկերությունը վաճառում է մաքուր թթվածին, օդի և թարմ աղբյուրի ջրի խառնուրդ և եթերայուղերով հագեցած լեռնային օդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել