Անցած շուրջ 1 տասնամյակի ընթացքում այդ երկրում առաջին անգամ իրական հնարավորություն է ստեղծվել ձախ կենտրոնամետ կառավարություն ձևավորելու առումով, ինչը, անշուշտ, իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ներիսրայելական, այնպես էլ տարածաշրջանային տարաբնույթ զարգացումների վրա նաև Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակի առումով:
Իսրայելում առկա ներքաղաքական լարվածությունը լավագույնս դրսևորվեց հատկապես նախընտրական քարոզարշավում, երբ ճամբարներից յուրաքանչյուրը կիրառեց բոլոր հնարավոր միջոցները՝ մրցակցին վարկաբեկելու, նրա հանդեպ անգամ չնչին առավելություն ստանալու նպատակով. օրինակ՝ գործող իշխանության՝ վարչապետ Նեթանյահուի պարագայում անգամ ցուցաբերվեց արտաքին ահռելի աջակցություն՝ ԱՄՆ նախագահի հայտնի իսրայելամետ որոշումների տեսքով:
Անգամ նման պայմաններում իրավիճակը միանշանակ չէ: Նախօրեին Նեթանյահուն ընտրողներին էր դիմել պարտվելու մեծ հավանականության մասին ահազանգող ուղերձով՝ հորդորելով առանց վարանելու մասնակցել ընտրություններին, հակառակ դեպքում մեծ հավանականությամբ Իսրայելին կարող է սպասվել ձախակողմյան կառավարություն՝ 1990-ականների և 2000-ականների կեսին արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված որոշ «վտանգավոր» իրողություններին համահունչ...
ՀԳ. Քարոզարշավի ընթացքում հնչած մի քանի ուշագրավ հայտարարություններ՝ ստորև․
Նեթանյահուն որևէ կերպ չի կարող խուսափել բանտից: Եթե նա չընտրվի վարչապետի պաշտոնում, ապա անպայման պատասխանատվություն կկրի իր դեմ հարուցված քրեական գործերով, իսկ եթե ընտրվի, կշարունակի մնալ կնոջ՝ Սառայի բանտում:
13 տարվա իշխանությունից հետո Իսրայելին սպասվում է Նեթանյահուի էրդողանացում, ինչը վտանգավոր է իսրայելական ժողովրդավարության համար:
Դոնալդ Թրամփը կարծես Նեթանյահուի գործակալը լինի Սպիտակ տանը: