Panorama.am-ը գրում է․

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը կարծում է, որ քաղաքացու օր ունենալն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն ուղղված է լինելու քաղաքացի ձևավորելուն, քաղաքացի կրթելուն: Սակայն իրականությունն այլ է:

«Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ապրիլի վերջին շաբաթ օրը կհայտարարվի քաղաքացու օր:

Քաղաքացու օր ունենալն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն ուղղված է լինելու քաղաքացի ձևավորելուն, քաղաքացի կրթելուն, քաղաքացիական իրավագիտակցություն ձևավորելուն և ոչ թե հասարակությունը կրկին բարիկադների երկու տարբեր կողմերում տարանջատելուն:

Բայց քաղաքացին միայն տոն հայտարարելով չի ձևավորվում, որովհետև մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով իշխանությանը ձայն էին բերում կամ ձայն տալիս, ապրիլին փողոցները փակելով քաղաքացի չդարձան:

Երբ կառավարության դուռը քաղաքացին ոտքով է բացում, և դա արդարացվում է ժողովրդի դուռն է, ինչ կուզեն կանեն, դա ամենևին քաղաքացիական իրավագիտակցության մասին չի խոսում, այլ այլակերպում է պետական մարմինների նկատմամբ վերաբերմունքը:

Երբ խրախուսվում են ներգյուղական, կլանային առճակատումները, իրենց գյուղապետն է, ինչ կուզեն կանեն մոտեցմամբ, դա չի նշանակում, որ նրանց պահանջը քաղաքացիական գիտակցության արդյունք է, այլ պարզապես այդպես են պահանջում ներանձնական խորը արմատներ գցած հարաբերությունները: Իսկ դա բերում է ամենաթողության և ազատությունների և իրավունքների սխալ ընկալման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել