Տեսեք, ամերիկյան կողմն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է որպես ահաբեկչական կառույց։ Ի՞նչ է անում Իրանը։ Տալիս է սիմետրիկ պատասխան. ԻԻՀ ԱԳՆ-ից նախագահին առաջարկում են Ազգային անվտագության խորհրդի նիստ հրավիրել և տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորաջոկատները ճանաչել որպես ահաբեկչական խմբավորումներ։
Ակնհայտ է, չէ՞, որ ուժերն անհավասար են թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քարոզչական և թե՛ բոլոր մակարդակներում։
Բայց մի բան էլ է ակնհայտ. իրանական կողմը խաղաղություն չի մուրում, չի աղերսում, այլ, ինչպես ընդունված է ասել, պարտադրում է միջմայրցամաքային ու բալիստիկ հրթիռներ, տանկեր, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, մի խոսքով՝ ամենատարբեր տարբեր տեսակի զենք-զինամթերք արտադրելով և իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելով։