Մեջբերում. ««Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել են Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը»: Ասել է թե` Ալեքսեյ Միլլերն ընդունել է Արմեն Մովսիսյանին»: Չգիտեմ` որքանով է դա համապատասխանում պրոտոկոլային նրբություններին, համենայն դեպս այն միտքը, որ երկրիդ նախարարը գնում է իքս չինովնիկի կաբինետ` երկրիդ գազատարի 20 տոկոսն իրեն հանձնելու, մի այլ կարգի չի դզում, ռուսները արդեն շինում են մեզ առանց տարրական կուլտուրայի նորմեր պահպանելու, սա արտաքնապես ենթակա-գերադաս հանդիպում է: Զուգահեռաբար ռազմավարական դաշնակիցը վաճառում է Ադրբեջանին 1 միլիարդի հարձակողական զենք` նախկինում 3 միլիարդի գործարքներից հետո:
Ո՞վ ա մեղավոր: Մենք ենք մեղավոր:
Ախպեր, կայսրություններին դաշնակից կարող են լինել միայն հավասար կայսրությունները: Մնացած այլոք վասալ են, սատելիտ: Ռուսաստանը կատարում ա,
Ռուսաստանը ի՞նչ: Ռուսաստանը կայսրություն ա ու կատարում ա կայսրության միսիա` «շինել» բոլորին, ում հնարավոր է, դաշնակիցներին ու չդաշնակիցներին, հեռու ու մոտիկ, ու դա Ռուսաստանի մեղքը չի, կայսրությունների բնույթն է այդպիսին: Մենք ի՞նչ անենք: 3 ելք կա.
1. Դառնում ենք Իսրայել, այսինքն` սաղս կպած աշխատում ենք պետության կայացման ուղղությամբ, ստեղծում ենք ատոմային զենք, սիկտիր ենք անում ռուսական ռազմաբազան ու վայելում ենք: Գիտաֆանտաստիկ ժանրի մի սցենար, որը չի լինի, քանի որ մենք հրեաների չափ չկանք:
2. Ուղղակի հանում ենք ռուսական ռազմաբազան, 2 օր անց վերանում ենք որպես պետություն ու դառնում ենք ուրքական, թուրքաբնակ գավառ:
3. Ամեն ինչ մնում է այնպես, ոնց որ կա: Մնում ենք սովորական ռուսական գավառ` սեփական դրամով ու պետական խորհրդանիշներով, բայց շատ քիչ թփռտալու հնարավորությամբ:
Լինելու է երրորդ տարբերակը, ժող ջան: Որովհետև ինքնասպան կամիկաձեության զահլա չկա, մենք էլ, մեղմ ասած, հրեա լինելուց շատ հեռու ենք: Նենց որ, գաղջ ա, գաղջ:
Կից նյութը`այստեղ