Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կեֆիր - 250 մլ
- շաքարավազ - 200 գ
- ձու - 2 հատ
- ալյուր - 300 գ
- սոդա - 1 թ/գ
- կարագ - 60-70 գ
- վանիլին - 1 պտղունց
- Շտրեյզելի համար՝
- կարագ - 50 գ
- շաքարավազ - 2 ճ/գ
- ալյուր - 2 ճ/գ
- կակաո - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք: Ավելացնում ենք կեֆիրը, վանիլինն ու սոդան և լավ խառնում ենք: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու հալեցրած կարագը և լավ հարում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Պատրաստում ենք շտրեյզելը: Կարագը հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և ալյուրն ու խառնում այնքան, մինչև փշուրներ առաջանան:
Պատրաստում ենք շտրեյզելը: Կարագը հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և ալյուրն ու խառնում այնքան, մինչև փշուրներ առաջանան:
Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք խմորը, վրան ցանում շտրեյզելը և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
Իսկ Դուք նման տորթ սիրո՞ւմ եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել