Լորեն Սանչեսը լքել է ամուսնուն 13 տարվա համատեղ կյանքից հետո:

Ապրիլի 5-ին աշխարհի ամենահարուստ տղամարդը, 55-ամյա Ջեֆ Բեզոսը, պաշտոնապես բաժանվել է իր 48-ամյա կնոջից՝ Մակենզի Բեզոսից, 25 տարվա ամուսնությունից հետո, իսկ արդեն ապրիլի 6-ին հայտնի է դարձել, որ Amazon-ի ղեկավարի ենթադրյալ սիրուհին՝ Լորան Սանչեսը հեռացել է ամուսնուց:

The Mirror-ի տվյալներով, ոչ միայն դերասանուհին է դիմել դատարան՝ ամուսնալուծության դիմումով, այլև նրա ամուսինը, հոլիվուդյան կինոգործակալ Պատրիկ Ուայթսելը նույն օրը փաստաթղթերի փաթեթ է ներկայացրել դատարան նույնատիպ հայցով՝ ցույց տալով, որ այդ որոշումը փոխադարձ էր:

Սանչեսն ու Ուայթսելը երկու երեխա ունեն:

Ինչ վերաբերում է Սանչեսի և Բեզոսի միջև եղած սիրավեպին, ապա այդ մասին հայտնի է դարձել այս տարվա հունվարին, երբ մամուլը հայտարարեց միլիարդատիրոջ ամուսնալուծության մասին: Այնուհետև հայտնի դարձավ, որ հենց Ուայթսելն է Սանչեսին ծանոթացրել Բեզոսի հետ: Ավելի ուշ, շատ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը որոշել են համատեղ ապրել՝ չսպասելով նախկին ամուսիններից պաշտոնապես ամուսնալուծվելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել