Սպենդիարյան 5 հասցեում գործող Color Boom Nail-ը երեկ նշեց իր գործունեության երկուամյակը: Պրոֆեսիոնալ և վերապատրաստված մասնագետներ, հաճելի միջավայր, գեղեցիկ ինտերիեր և գնային ճկուն քաղաքականություն, որին հավատարիմ մնացին այս երկու տարիների ընթացքում: Սրահում կարելի է գտնել այս տարվա ամենանորաձև երանգները, որովհետև միշտ հետևում են առաջարկվող տենդենցներին: Երկուամյակին հրավիրված էին հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև հյուրեր, ովքեր այս տարիների ընթացքում օգտվել են Color Boom Nail-ի ծառայություններից:

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում վստահել են մեզ: Կան հաճախորդներ, որոնք բացման օրվանից մինչ օրս մեզ մոտ են գալիս: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր երեկ՝ մեր ծննդյան օրն այցելեցին մեզ: Նրանց վստահությունը մեզ համար ամենակարևորն է»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց  Color Boom Nail-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանը:

Color Boom Nail-ը երկու տարվա ընթացքում բավականաչափ նորարարություններ է արել, ուշադրություն  դարձրել նոր ապրանքանիշների ներգրավմանը և առաջինն է, որ հայաստանյան շուկա է բերել Kiara Sky Dip Powder-ը: Dip Powder-ը պահպանվում է երեքից չորս շաբաթ և, ինչպես ընկերության ներկայացուցիչներն են պնդում, զերծ է քիմիական նյութերից, հատուկ կալցիումով և վիտամիններով է հարստացված: Պահպանվում է նույն շելակի էֆեկտով և հեռացվում է շատ ավելի հեշտ, առանց եղունգը վնասելու:

Color Boom-ում ներկայացված են նաև Kiara Sky շելակներն ու լաքերը:

_H2A4551 copy_H2A4553 copy_H2A4549 copy

Նորան նշում է, որ մեծ ուշադրություն են դարձնում ախտահանմանը: Բոլոր գործիքներընախտահանումից հետո դրվում են մեկանգամյա օգտագործման փաթեթների մեջ և բացվում հաճախորդի աչքի առաջ: Սրահում կարևորում են նաև հաճելի մթնոլորտը. «Յուրաքանչյուր այցելու սրահում իրեն պետք է հարմարավետ զգա: Մենք անգամ հաշվի ենք առնում` ինչ երաժշտություն հնչի սրահում, և ստեղծում ենք բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի այն մեկ ժամը, որ հաճախորդն անցկացնում է մեր սրահում, հաճելի լինի»:  

Բացման օրվանից սրահն առանձնանում էր հետաքրքիր գաղափարներով, ինչպես նաև հաճախորդների համար հատուկ առաջարկներով. «Մենք պահպանել ենք մեր գնային քաղաքականությունը, աշխատում ենք բարձրակարգ նյութերով, բոլոր մասնագետները վերապատրաստված և պրոֆեսիոնալ են: Պետք է ասեմ, որ մեր հաճախորդները սիրել են մեր մոտեցումը, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող սուպեր ժամ ակցիան, երբ մատնահարդարումը գելաք ծածկույթով կարելի է անել 4500 դրամով»:

Ի դեպ, ավելացնենք, որ սրահը սուպեր անակնկալ է ունենալու իր հաճախորդների համար: Նորան դեռևս չի ցանկանում բացել փակագծերը, բայց վստահեցնում է, որ նորությունը կուրախացնի բոլոր այցելուներին:  

_H2A4497 copy_H2A4541 copy_H2A4559 copy_H2A4574 copy_H2A4525 copy_H2A4531 copy_H2A4563 copy_H2A4494 copy_H2A4503 copy_H2A4505 copy_H2A4515 copy_H2A4521 copy_H2A4529 copy_H2A4572 copy_H2A4580 copy_H2A4582 copy_H2A4586 copy_H2A4591 copy_H2A4596 copy_H2A4576 copy_H2A4529 copy_H2A4602 copy_H2A4606 copy_H2A4616 copy_H2A4618 copy_H2A4601 copy

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել