«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը գրառում է կատարել իր էջում՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ նա համակարծիք է Վիտալի Բալասանյանի ասած մտքի հետ, և որ Արցախը մարզ համարելն անընդունելի է: Չեմ էլ ուզում մեկնաբանել այս թերհասի գրառումը, քանի որ դրանում բացակայում են կոռեկտությունն ու օբյեկտիվությունը, միայն մի բան կասեմ, որ քաղաքական ուժի մամուլի խոսնակը չպետք է իրեն թույլ տա նման «դիշովի» քայլերի գնալ, ինչ է, թե իրենց կուսակցության տեսակետը ոչ ոք չի կիսել, և անգամ եղել են ոմանք, ովքեր քննադատել են նրանց այդ մոտեցումը:
Հասկանալի է, որ էմոցիոնալ պոռթկումները երբեմն մարդկանց անտրամաբանական ու անպատասխանատու քայլերի են դրդում, բայց երբ մարդ մի ամբողջ քաղաքական թիմ է ներկայացնում, եթե կարելի է այդպես անվանել, չի կարող իրեն նման անպատասխանատու հայտարարություն թույլ տալ: Կարծես թե սովորություն եք դարձրել վիրավորանքի լեզվով խոսելը: Եթե այդպես եք փորձում ինքնահաստատվել, ապա ասեմ, որ չի հաջողվի, քանի որ այդ տեսանկյունից դուք առավել քան խոցելի եք, չփորձեք անցնել Ռուբիկոնը. դրանից հետո հետդարձի ճանապարհ չեք ունենա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=584084415425508&set=a.101793123654642&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել