Եթե նախկինում խոստացվեց մի բան, բայց արվեց հակառակ բանը, ու դա հիմք դարձավ ընդվզման, ապա ինչո՞ւ նույն գործելակերպն այժմ նորմալ է համարվում ու չի բերում ընդվզման։ Պատասխանը պարզ է. ժողովուրդը, առավել ևս՝ ամբոխն առանց գլխի երբեք չի ընդվզում։ Գլխին այժմ ձեռնտու չէ մերժել սուտը, քանզի... ինքն ու իր շրջապատն են ստում։

Հիմա ամբոխն անգլուխ է, ավելի ճիշտ՝ գլուխը մարմնին կերակրում է հեքիաթներով ու կատարելագործում մերժված սուտը։ Դա կտևի այնքան, որքան հանդուրժենք։

Սուտը նախորդ տարվա մայիսից դարձել է թավշյա, այսինքն՝ հեղափոխական ու մեծ։ Ասել մի բան ու անել հակառակը. սա է նորերի բրենդը։ Թավշյա բրենդը։

Քա՛յլ արա, մերժի՛ր ստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել