Մամեդյարովը բանակցությունների տակից դուրս գալու համար Հասանովի օգնությանն է դիմում:
Ադրբեջանի ԱԳ նախարարը արդեն պատրաստվում է իր ձախողված բանակցությունների մեղքը ՊՆ Զաքիր Հասանովի վրա գցելուն:
Մամեդյարովը հայտարարել է՝ «Ովքեր չկարողանան ինձ հետ պայմանավորվել, ստիպված են լինելու պայմանավորվել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ»:
Սրանք արդեն մի քանի օր է չեն կարողանում նորմալ մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Իրավիճակը այնքան է լրջացել, որ արդեն ԱԳ նախարարի մակարդակով են փորձում սպառնալ, ինչը նախկինում չէր եղել:
Հա, մեր ԱԳ նախարարն էլ կարող է շատ հանգիստ հայտարարել, որ իրենց Զաքիր Հասանովի հետ մենք բանակցող ունենք ու Դավիթ Տոնոյանի ձեռքերը վաղուց «քոր են գալիս» դրա համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել