«Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել: Օրենքով սահմանված կարգով՝ դատական համակարգին բյուջեից գումար է փոխանցվել աշխատակիցներին պարգևավճար տալու համար, սակայն այն չեն կարող ըստ նպատակի օգտագործել: 

Պատճառն այն է, որ այդ գումարը բաշխելու ընթացակարգ չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կա­րեն Փոլադյանը չի հերքել այդ լուրերը՝ ասելով. «1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական հա­մակարգին՝ ողջ անձնակազմին, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ տո­ղով առանձին: 

Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որևէ մեկն այդ տողից որևէ դրամ պարգևատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գու­մարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել և սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը»: 

Իսկ փաստաթուղթը, ըստ Փոլադյանի, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը՝ հանձին ՀՀ ֆինանսների նախարարության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել