«Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարու­նակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի: 

Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ըն­կերությունից գնում են ծա­վալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է ար­ժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փո­խում է գազի խտությունը և ըստ դրա էլ կշիռը:


«Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նա­յում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել