Բրիտանացի դերասանուհի Ջամիլա Ջամիլը Քարդաշյան քույրերին մեղադրել է քաշի նվազեցման համար նախատեսված սառնաշաքարի, թեյերի և կոկտեյլների տարածման մեջ, որոնք վնասում են նրանց անչափահաս երկրպագուների առողջությանը, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը։

Ջամիլը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Քլոե Քարդաշյանը հերթական անգամ Twitter-ում կիսվել է նիհարելու համար նախատեսված կոկտեյլների լուսանկարով։ Ջամիլը մեկնաբանություններում գրել է. «Եթե դուք չափազանց անպատասխանատու եք խոստովանելու համար, որ կազմվածքը պահպանելու համար ունեք ոչ միայն այս մթերքը, այլև անձնական մարզիչ, սննդաբան, հնարավոր է՝ նաև շեֆ-խոհարար և պլաստիկ վիրաբույժ, ընթերցողներին պատմելու համար կողմնակի ազդեցության մասին, ապա դա ստիպված կլինեմ ես անել»։ Ավելի ուշ Ջամիլը ջնջել է գրառումը։

Քլոեն իր հերթին հարցազրույց է տվել The New York Times-ին՝ հայտարարելով, որ երբեք անձնական խոհարար չի ունեցել, որ հաճախ է Snapchat-ում կիսվում իր մարզումների տեսագրություններով՝ բոլոր ցանկացողներին ցուցադրելով՝ ինչպես է իրեն հաջողվում պահպանել կազմվածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել