Օրալ սեքսը կապված է կրկնակի վիժման ռիսկի նվազեցման հետ։ Այս մասին հայտարարել են Լեյդենի համալսարանի գիտնականները, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Reproductive Immunology պարբերականում։

Դա է ապացուցել գիտափորձը, որի շրջանակում հարցման է ենթարկվել 36 տարեկանից ցածր 97 կին, որոնք առնվազն 3 վիժում են ունեցել առանց պատճառի։ Հարցման է ենթարկվել նաև 137 կին, որոնք վիժում չեն ունեցել։ Պարզվել է՝ երկրորդ խմբի կանայք իրենց զուգընկերների հետ առավել հաճախ են օրալ սեքսով զբաղվել։

Image result for оральный секс связан с выкидышами

Բանն այն է, որ սերմնահեղուկը պարունակում է հոր մարդկային լեյկոցիտար հակագեները, որից կախված է զույգի իմունային համատեղելիությունը։ Իսկ աղեստամոքսային տրակտն ամենաբարենպաստ միջավայրն է դրանց՝ կնոջ օրգանիզմում հայտնվելու համար։ Դրա վրա ազդելով՝ հայրական հակագեները կարող են «նախապատրաստել» օրգանիզմն այդ տղամարդու երեխային կրելուն։

Image result for оральный секс связан с выкидышами

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել