Antifake.am-ը գրում է․
Այսօր՝ ապրիլի 4-ին, Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, ասել է. «Հայաստանում երաշխավորված է խոսքի և տեղեկատվության ազատությունը, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։
Ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ։ Ընդհուպ՝ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան։ Ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ