Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելուց օրեր անց այդ երկրի քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է շրջանում հրեական ներկայության ամրապնդմանը միտված ծրագիր: Այն ներառում է 30 հազար միավոր նոր բնակարանների շինարարություն, երկու նոր քաղաքների հիմնում և շուրջ 45 հազար նոր աշխատատեղերի ստեղծում:
Վերջնանպատակն է մինչև Իսրայել պետության հիմնադրման հարյուրամյակը՝ 2048թ., Գոլանի բարձունքներում բնակչության թիվը հասցնել 250 հազարի:
Հարկ է նշել, որ ներկայում շրջանում տեղակայված են 32 հրեական և 4 դրուզական բնակավայրեր, որոնցում բնակվում են 18 հազար հրեաներ, 22 հազար դրուզներ:
Գոլանի բարձունքների թեմայի հետ կապված հենց նման նախաձեռնություններն են առավելապես օրինակելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2111745815529288&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել