Մարդկանց մեծամասնությունը հրաժարվում է իր երազանքներից, քանի որ մտածում է, թե արդեն չափազանց ուշ է դրանց իրագործման համար: Սակայն որքան մեծ էլ որ լինեք, չպետք է առաջ գնալու մտքից հրաժարվել:
Այս մարդկանց կյանքի իրական պատմությունը կստիպի ձեզ հակառակը մտածել:
Սթիվ Քարել, 43 տ
Մինչ հայտնի դառնալը Սթիվ Քարելը գլխավոր դերերի մասին երազել անգամ չէր կարող, սակայն նրա դերասանական կարիերան օրեցօր բարձունքի էր հասնում: 43 տարեկանում «Գրասենյակ» ֆիլմում ստացավ գլխավոր դեր, ինչից հետո վայելում է հանդիսատեսի սերը:

Մորգան Ֆրիման, 50 տ
Մորգան Ֆրիմանը հոլիվուդյան աստղերից ամենահարգված ու տաղանդավոր դերասաններից մեկն է: Մինչ դերասանական փայլուն կարիերային անցնելը նա փորձում էր օդաչու դառնալ:
Դերասանը վերջիվերջո թողնում է ծառայությունը, որպեսզի դերասան դառնա, սակայն նրանից շատ ժամանակ պահանջվեց հաջողության հասնելու համար: Նա արդեն 50 տարեկան էր, երբ «Փողոցային տղա» ֆիլմում գլխավոր դեր ստացավ:

Բոբ Ռոսս, 41 տ
Բոբ Ռոսսն իր կյանքի 20 տարին անցկացրել է ВВС-ում: Թոշակի անցնելուց հետո նա սկսել է նկարել սովորել և դարձել ամերիկացիների սիրելի ուսուցիչը:

Ալան Ռիքման, 42 տ
Դերասան Ալան Ռիքմանը, ով հայտնի է «Հարի Փոթեր» ֆիլմից, իր կարիերան սկսել է այլ ոլորտից: Մինչ դերասանական կարիերան ապագա դերասանը զբաղվել է գրաֆիկ դիզայնով:
Ռիքմանը նույնիսկ «Գրաֆիտի» անունով անիմացիոն ստուդիա է բացել: 26 տարեկանում որոշեց, որ ցանկանում է զբաղվել դերասանությամբ և ընդունվեց Դրամատիկական թատրոն:
Նրան սկսեցին նկատել «Պինդ ընկույզ» ֆիլմում նկարահանվելուց հետո, երբ նա արդեն 42 տարեկան էր, իսկ վերջնական փառքի հասավ, երբ 55 տարեկան էր:
.jpg)
Սթեն Լի, 39 տ
Կոմքիսների հայտնի հեղինակ Սթեն Լին ասպարեզ է դուրս եկել, երբ դեռ 17 տարեկան էր: Այդ ժամանակ նա սկսել է աշխատել որպես օգնական Timely Publications-ում:
Սակայն պաշտոնի բարձրացումից հետո նրանից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հաջողության հասնի: Սթենն իր առաջին հաջողված կոմիքսը հրատարակել է 1961-ին, երբ նա արդեն 39 տարեկան էր:



