«Անմահների երկիրը». ներկայացում պատերազմի մասին, որը կարող է սկսվել հենց վաղը: Ռեժիսոր Դավիթ Հարությունյանի նոր ներկայացումը պատմություն չէ, այլ գաղափարախոսություն ծառայողի հոգեբանության, ինտելեկտի, հայրենիքի ու լավ ընկերների մասին։ Այն նվիրված է բոլոր այն տղաներին, ովքեր իրենց երազներով լի ծաղկատի կյանքը զոհեցին առանց մեկ վայրկյան մտածելու, որպեսզի մենք շարունակենք ապրել ու ապրեցնել։

Պրեմիերայի օրն էլ խորհրդանշական էր ընտրված՝ ապրիլի 2, և ինչպես ասում են դերասանները, երեկ պատասխանատու քննությունն էր, քանի որ հանդիսատեսի շարքերում սովորական մարդիկ չէին, այլ բարձրաստիճան զինվորականներ, Ապրիլյան քառօրյայի հերոս տղաներ ու զոհված զինծառայողների ծնողներ,որոնք կարող են ներկայացման ամենախիստ քննադատը դառնալ։ BlogNews.am-ը ֆիքսել է ներկայացման առաջնախաղի էմոցիոնալ դրվագներն ու հյուրերին։

_H2A3140 copy

Պիեսի գործողությունները տեղի են ունենում սահմանին մեր օրերում: Սարգիս Գրիգորյանի դերակատարը` Գարեգինը, հեռուստաօպերատոր է և հայտնվում է սահմանին զինվորների կյանքի, առօրյայի ու կռվի մասին տեսանյութեր պատրաստելու նպատակով: Ու ինչպես սահմանին առաջին անգամ ոտք դրած ցանկացած մարդ, Գարեգինն էլ միանգամից չի ընկալում իրադրության լրջությունը, ինչի պատճառով միանշանակ չի ընդունվում սահմանապահ զինվորների կողմից: Սակայն Գարեգինի ու մյուսների ճակատագիրը միանգամից փոխվում է սահմանին տեղի ունեցած մեծ ռմբակոծության ու պայթյունի հետևանքով։

«Անմահների երկիրը» զգացմունքային ներկայացումը համախմբել էր տարբեր թատրոնների լավագույն դերասաններին՝ Սարգիս Գրիգորյան, Գեորգի Հովակիմյան, Հայկ Սարգսյան, Աշոտ Հակոբյան, Իշխան Ղարիբյան, Հովհաննես Հաջինյան։

_H2A3190 copy_H2A3177 copyՍարգիս Գրիգորյանը երկար դադարից հետո թատրոն վերադարձավ հենց այս ներկայացմամբ։ Դերասանը մեծագույն պատասխանատվությամբ է մոտեցել գործին, ասում է՝ շատ կարևոր է, իրենք հաշվետու են այն տղաների առաջ, ովքեր սահման են պահել ու պահում, չեն կարող սխալ բաներ անել. «Հուզված եմ, պարտավորված, որովհետև այսօրվա հանդիսատեսի 80 տոկոսը զինվորներ, սպաներ ու զոհված տղաների ծնողներ էին: Հիմա անհամբեր սպասում եմ, որպեսզի նայեմ նրանց աչքերի մեջ ու տեսնեմ՝ գոհունակություն կա՞: Դահլիճից քար լռություն զգացի: Ակնկալում էի, որ ծափեր չեն լինելու, հանդիսատեսն ամեն մի պահը, ամեն մի գործողությունը պիտի նայեր, ու հիմա ուզում եմ հասկանալ՝ ստացվե՞լ է, թե՞ ոչ»,- նշում է Սարգիսը։

Դերասանի կարծիքով՝ նման ներկայացումներ շատ պետք է լինեն, որովհետև դրանք ավելի մեծ ոգի են տալիս երիտասարդներին. «Մենք պետք է երիտասարդներին պատրաստենք, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, ու մենք պարտավոր ենք գնալ ու պաշտպանել մեր մայրերին ու քույրերին»։

_H2A3195 copy_H2A3172 copy

Ի տարբերություն իր հերոսի՝ Սարգիս Գրիգորյանը շատ լավ ծանոթ է Հայոց բանակին, սահմանին ու ծառայության դժվարություններին ու կերպարը կերտելու հարցում խնդիրներ գրեթե չի ունեցել. «Երկու տարի ծառայել եմ Վայքում: Քաջ գիտակցում եմ այդ ամենը: Հիմա յուրաքանչյուր երեխա երբ ծնվում է, այդ գիտակցությունը նրա հետ է ծնվում: Կարիք չկա լինել 1915 թվականում, որ զգաս ցեղասպանությունը: Մեր նախնիները դա մեզ ժառանգաբար փոխանցել են, ու դա երևում է մեր աչքերում։ Գարեգինը հավաքական կերպար է, սա իրականություն չէ, բայց, միաժամանակ, սա իրական է 100%-ով»։

Հանդիսատեսը ներկայացման ողջ ընթացքում զսպեց էմոցիաները, բայց վերջում դրանք պոռթկացին հոտնկայս ու չդադարող ծափահարությունների տեսքով։

Նախագծի պրոդյուսերն ու տնօրենը Արմեն Միրզոյանն է, ռեժիսորը` Դավիթ Հարությունյանը, պիեսի հեղինակն Էդուարդ Զորիկյանն է, նկարիչը՝ Կարեն Գրիգորյանը, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը: Ներկայացումը Պատանի հանդիսատեսի թատրոնում կբեմադրվի նաև ապրիլի 6-ին և 7-ին:

_H2A3181 copy_H2A3185 copy_H2A3188 copy_H2A3197 copy_H2A3198 copy_H2A3204 copy_H2A3205 copy_H2A3213 copy_H2A3216 copy_H2A3153 copy_H2A3149 copy_H2A3147 copy_H2A3164 copy_H2A3161 copy_H2A3158 copy_H2A3154 copy_H2A3142 copy

_H2A3138 copy_H2A3135 copy_H2A3132 copy_H2A3129 copy_H2A3120 copy_H2A3112 copy_H2A3109 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել