Դերասան Սարգիս Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, Ինստագրամի իր էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի և դուստրերի՝ Յանայի և Էվայի հետ ու գրառում արել. «Երբ դժվար է, ձեր ժպիտն է օգնում ինձ վստահ քայլել:
Ձեր միամիտ հարցերն են ինձ հույս ու հավատ ներշնչում, իսկ ձեր անկեղծությունն ինձ ուժ է տալիս` չհիասթափվելու ու չչարանալու:
Դուք դաստիարակում եք իմ մեջ ամենա կարևորը` հարգել մարդկային արժեքները, մարդ մնալ ու լինել մարդասեր ցանկացած իրավիճակում, ինչի համար աստծուց շնորհակալ եմ»:
View this post on Instagram
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել