Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարեկլ, որին կից հանդես է եկել խորհրդավոր գրառմամբ.«Ցավոք դժվար եմ վստահում մարդկանց, բայց վստահելուց տրվում եմ անմնացորդ: Շատերն են ասում, որ ծանր խառնվացք ունեմ` միգուցե այդպես է, բայց դա ինձ հեռու է պահում տարատեսակ աղբից, որ լպրծուն կեցվածք ընդունելով շողոքորթում է իբրև ընկեր կամ սրտացավ մտերիմ:
Գիտեմ՝ աղբից ազատվելու ճանապարհին տուժում են նաև մի քանի արժանապատիվ հոգիներ, սակայն ինչ արած կեղտից պաշտպանվելը նաև զոհեր է պահանջում: (Զոհերին) ասում եմ կներեք, իսկ աղբին ասելու բան չունեմ`աղբը մնում է աղբ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել