Չեմ ցանկանում հեռուն գնացող եզրակացություններ անել ու խոսել կոնկրետ Արմեն Դուլյանի հետ տեղի ունեցածի մասին, բայց կփորձեմ որոշակի եզրակացություններ անել՝ կապված Դուլյանի ու Կիմա Եղիազարյանի միջև համեմատության եզրեր գտնելու փորձերի հետ: Որ Դուլյանի դեպքն իրոք կապված էր ՖԲ-ում նրա արած գրառումների հետ՝ կասկածի ենթակա չէ, քանի որ «Շանթը» հաստատել էր այդ փաստը: Այլ հարց է, որ սա կարող էր այսբերգի միայն երևացող մասը լինել, իսկ Դուլյանի ու նրա գործատուների միջև հակասությունները կարող են բոլորովին այլ պատճառներ ունենալ: Այսպես թե այնպես, գտնում եմ, որ Դուլյանի նկատմամբ արածը սրիկայություն էր:
Ինչ վերաբերում է Կիմա Եղիազարյանին, ապա սույն տիկնոջ հեռացումը «Հայոց աշխարհից» բոլորովին այլ օպերայից էր, քանի որ պնդումը, թե դրա պատճառը ՖԲ-յան գրառումներ էին՝ մերկապարանոց են. հատուկ ու շատ ուշադիր կարդացել եմ Կիմայի գրառումներն ու եկել եմ էն պարզ եզրակացության, որ այս աղմուկի հեղինակը բացառապես Կիմա Եղիազարյանն է, իսկ նպատակը առավել քան հասկանալի՝ այդպիսով ճանապարհ բացել դեպի մոտակա դեսպանատուն՝ քաղաքական ապաստան խնդրելու: Էնպես որ, իմ մարդասեր բարեկամներ, եկեք սովորենք թացը չորից տարբերելու բավական խրթին արվեստը: Թե չէ ամեն անգամ կհայտվենք կոկորդիլոսի ու աղավնու ֆոտոները միքսած նկարը որպես Սևանում հայտնաբերված գտածո ներկայացնող լրատվամիջոցների վիճակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/635523556471742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել