Ուրեմն ժողովուրդ ջան, էսօր ՀՀ ոչ, ավել ոչ պակաս փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ԱԺ ամբիոնի նիստից հայտարարել ա, մեջբերում եմ. «ՎՊ արձանագրած այդ խնդիրները քրեաիրավական հետևանքներ չեն առաջացնում»:
Այսինքն` թալանի, գռփի, գողացի, ՎՊ-ն էլ եթե նույնիսկ հայտնաբերի, միևնույն ա, ոչ մի պատասխանատվություն. ՎՊ ստուգումները զուտ ինքնապատակ են կամ միջոց, որ բոլորը իմանան, թե Պողոսը էս տարի ինչքան ունեցավ, Պետրոսն էլ ինչքան գողցավ, մնացածը` հեչ. ոչ մի պատասխանատվություն, ոչ մի բան:
Այ գռփող-թալանչիներ, դուք գոնե պատկերացնո՞ւմ եք ձեր նման անպատասխանատու հայտարարությունների իմաստն ու նշանակությունը... Ո՞նց կարելի ա փոխվարչապետի մակարդակով արդարացնել պետական թալանն ու գողությունը: Եթե իրոք ոչ մեկին չեք պատժելու, գոնե էդքան տակտ ունեցեք, լռեք էդ մասին, մի բարձրաձայնեք. ափաշքյարա գռփում ու թալնում եք, հետո էլ համարյա վարչապետի մակարդակով հայտարարում, որ ոչ մեկ էլ չի պատժվելու, որ ի՞նչ անեք:
Թե՞ ցինիզմը արդեն էդ աստիճանի ա հասել: Կարելի՞ ա տենց անկեղծորեն թքած ունենալ ժողովրդի վրա ու լեգիտիմացնել պետական թալանը...
Խաչիկյանին էի ասում, բայց կամաց-կամաց սկսում եմ համոզվել, որ էդ հարիֆը ընդամենը քավության նոխազ էր ու ճիշտ էլ անում ա, որ դատական նիստերի ժամանակ բառարան ա ուսումնասիրում, որովհետև ինքն էլ ա հասկացել, որ ընդամենը քավության նոխազ ա, այլ ոչ թե կոռուպցիայի մեջ մեղադրվող պետական չինովնիկ:
Բա սենց երգրից ժողովուրդը չի՞ զզվի ու գնա: Կզզվի, բա ի՞նչ կանի:
Հ.Գ. Երևանում հայտնաբերվել է #օձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.hovhannisyan.31
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել