Մարդկանց մեծամասնությունը հակված է պլատինագույն մազերին, և դրա մասին մտածելիս առաջին հերթին հիշում են Լեդի Գագային, Քլոյի Քարդաշյանին, ովքեր մեծ փոփոխություն են արել նորաձևության աշխարհում:
Պլատինե մազերը, որպես կանոն, շատ բաց են, պատկանում են սառը գույների շարքին:

Բացի վերև նշվածից՝ որոշ պլատինե շիկահերներ անցնում են նոր հարթության և ընտրում են սառը գույն, որը ստեղծում է պլատինը:
Այս 20-ամյա աղջնակը, ով Մասաչուսեթսից է, իր ողջ կյանքը նվիրել է ճանապարհորդությանն ու ֆիտնեսին:

Վերջերս այցելելով Դենիել Թետրոյին՝ ստացել է մազերի այս աննկարագրելի գեղեցիկ գույնը:

Արդյունքն անբացատրելի գեղեցիկ է, սկանդինավյան գեղեցկուհիների է հիշեցնում:
«Պլատինի ու սպիտակի խառնուրդը համբերատարություն ու հետևողականություն է պահանջում: Այս արդյունքի կարելի է հասնել 5-6 անգամյա սեանսից հետո»:
Ահա թե ինչպիսի տեսք ունի այն բնական և արհեստական լուսավորության ներքո․

«Այս գույնը հիմնականում սազում է նրանց, ովքեր ավելի բաց մաշկ ունեն, իսկ բնական մազերի գույն էլ շագանակագույն է»:
Պլատինագույնին անցնելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել պրոֆեսիոնալ մասնագետի հետ, քանի որ այն բազմաթիվ խնդիրների կարող է հանգեցնել, օրինակ՝ մազաթափության:




