2017 թ․-ին «Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի» իրականացրած սոցհարցումները վերհանեցին դրական կայուն առնչակցություն (positive correlation) ՀՀ մարզի՝ Ադրբեջանից ունեցած հեռավորության և այդ մարզի բնակիչների՝ ԼՂ հակամարտության կարգավորման համաշարում Ադրբեջանին տարածքային զիջումներ կատարելու պատրաստակամության միջև․ ինչքան հեռու Ադրբեջանից, այնքան պատրաստակամությունը (քանակական առումով) մեծ։ Արդյունքներն արտահայտող այս նկարից երևում է, որ ամենակտրականն ու անզիջումը Տավուշի հարցյալներն են։
* * *
Պատահական չէ, որ անցյալ տարվանից Ղազախի ուղղությամբ Ադրբեջանը քանակապես ու որակապես ուժեղացնում է իր դիրքերը։ Ծավալուն պատերազմական գործողությունների պայմաններում Արցախում դժվարություններ ու կորուստներ ունենալու դեպքում ղազախյան ուղղությունը կարող է լինել հայկական կողմի երկրորդ ճակատը և պաշտպանության նախարարի նկատի ունեցած «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայեցակարգի կիրարկման տեղավայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել