Առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը, կուրծք ծեծելով, մեծ-մեծ հայտարարություններ էր անում․
- Կոռուպցիան առողջապահության ոլորտում պետք է ԱՐՄԱՏԱԽԻԼ արվի,
- Ֆինանսական ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ համար «վիշապի» գլուխը պետք է կտրվի,
- Հայաստանում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Է, որ պետական պատվերն «ԱՐԴԱՐ» է բաշխվում։
Սակայն իր «քթի տակ» տեղի ունեցող ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «չէր տեսնում» և շարունակում էր «ԱՐԴԱՐ» բաշխել պետական պատվերը` չմոռանալով այս տարի կրկնապատկել այն ախտորոշիչ կլինիկայի պետպատվերը, որի ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ԿԻՆՆ Է:
Սա կարող է նշանակել 2 բան․
- Առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը չի տիրապետում նախարարությունում տեղի ունեցող իրադարձություններին և չունի բավարար քաղաքական կամք, որպեսզի կարողանա ղեկավարել իր անձնակազմը,
- Այս ամենն իրականացվել է վերը նշված անձի ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ։
Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ ոլորտի «ղեկավարը» կոմպետենտ չէ։
Հաշվի առնելով այս ամենը՝ զարգացումները կընթանան հետևյալ կերպ․
ՎԱՐԿԱԾ 1. Առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը հրաժարական կտա, քանի որ իր թիմի անդամը, ում հենց նա էր նշանակել իրեն տեղակալ, կաշառք է վերցրել պետպատվերի վերաբաշխման համար և դրանով արդեն վարկաբեկել ամբողջ թիմը: Այս դեպքում նա ուղղակի կհիշվի որպես նախարար, ով չկարողացավ իր խոսքի տերը լինել և իրականացնել այն ամենը, ինչի վրա PR լինելով զբաղեցրեց այս պաշտոնը:
ՎԱՐԿԱԾ 2. Քանի որ նախարարի բազմոցը զբաղեցնող անձն իր գործունեության ընթացքում խախտել է բժշկական համայնքին բնորոշ բոլոր էթիկանան և դեոնտոլոգիական նորմերը, նա հասկանում է, որ պաշտոնանկությունից հետո և վարչական լծակի բացակայության պարագայում ընդունված չի լինելու բժշկական հանրության կողմից, ուստի չի կարողանալու գործունեություն ծավալել Հայաստանում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նա կարող է հրաժարական չտալ և «խնդրվել» վարչապետի մոտ, որ շարունակի պաշտոնավարել: Այս պարագայում նա կկորցնի գրեթե բոլոր կուտակած «դիվիդենտները» և ՀԱՆԳԻՍՏ ԿՆՍՏԻ ՏԵՂԸ, ինչի արդյունքում կպահպանի նախարարի բազմոցը ևս մի քանի ամիս, սակայն այս պարագայում նա հիշվի որպես հանուն բազմոցի սեփական թիմը «քցող»: Նշեմ, որ кто предпочитает войне позор, получает и войну и позор.
Ժամանակը ցույց է տալիս ամեն ինչ։
ՀԳ. Տիմոշուկը մնում է Տիմոշուկ...