Մարտի 31-ին նշվում է ադրբեջանցիների «ցեղասպանության օրը»: 1998 թ. մարտի 26-ին նախագահ Հեյդար Ալիևը՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության» մասին հրամանագիր է ստորագրել:
Սրանց ներկայացրած պատմությունը, որ կողքից հանկարծ կարդաս, քեզ կթվա, որ հայերը երբ պարապ են մնացել ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել: Լավ, մի պետություն, ինչպես է կարողանում նոր սերունդներ կրթել ու դաստիարակել, երբ ամբողջ պատմության ընթացքում ներկայացնում է, որ իրենց սպանել են, որ իրենց հաղթել են, որ իրենցից հող են խլել, մի խոսքով շան օրն են գցել, բայց մի նենց էլ հպարտ հայտարարում են, որ իրանք վերջն են , որ երբ ուզեն այդ ամենը կվերականգնեն: Փաստենք, որ եթե մինչև հիմա չեն վերականգնել ուրեմն չեն ուզում՝ ըստ իրենց լեգենդների:
Նայեք ինչպես են ներկայացնում իրենց ողբերգությունը՝ ХХ-րդ դարում ադրբեջանցիները ԲԱԶՄԻՑՍ ոչնչացման ու տեղահանման են ենթարկվել: Զգացիք չէ՞ ԲԱԶՄԻՑՍ, էն վերևում , որ գրել եմ՝ երբ պարապ ենք եղել ցեղասպանել ենք: Դե սրանց գրածով տենցա դուրս գալիս:
Ուրեմն մի հատ 1905-1907 թթ., մի հատ 1918 թ.: Տենց արանքներում երևի թեթև բշտել ենք: Մի խոսքով սրանց պատմությունը ծայրից ծայր խայտառակությունա, պատմության մեջ մի նորմալ դրվագ չունեն, բացի Հեյդարի ու Իլհամի ծննդյան օրերը, դրանք երևի ազգային տոներա: