Հայտնի երգիծաբան և գրող Միխայիլ Միխայիլովիչ Ժվանեցկիի արտահայտությունները վաղուց են աֆորիզմների վերածվել։ Նրան ցիտում են բոլորը՝ մեծից փոքր։

Երբեք մի չափազանցրու թշնամիներիդ հիմարությունն ու ընկերներիդ հավատարմությունը։

Իսկական միայնությունն այն է, երբ ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ հետ, բայց քեզ ոչ ոք չի հասկանում։

Սիրել չես կարողանում, դե գնա ու ընկերություն արա։

Բոլոր ընկերներս ուզում են ինձ ամուսնացնել, որովհետև մարդիկ չեն դիմանում, երբ ինչ–որ մեկն իրեն շատ լավ է զգում։

Մտածելն այնքան դժվար է, դրա համար էլ շատերը նախընտրում են դատելը։

Պարկեշտ մարդուն բացահայտելը հեշտ է, տեսնելով, թե նա ինչ անվարժ է ստորություն անում։

Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ, ում հետ կարելի է ապրել, այլ ամուսնացիր նրա հետ, առանց որի անհնար է ապրել։

Աղբի մեջ փորփրելը ամոթ չէ։ Ամոթ է դրանից երջանկանալը։

Ես կարծում եմ, որ տղամարդը, որն ասում է՝ «սիրում եմ կանանց», պատմում է ինքն իր մասին։ Տղամարդը, որն ասում է «սիրում եմ կնոջը», պատմում է այդ կնոջ մասին։

Եթե դու վիճում ես ապուշի հետ, ամենայն հավանականությամբ նա էլ նույնն է անում։

Ավելի լավ է լռելն ու հիմար երևալը, քան խոսելն ու բոլոր կասկածները ցրելը։

Իմաստությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ։ Երբեմն տարիքը միայնակ է գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել