Հռոմեական կայսրությունն աշխարհի ամենահին և մեծ քաղաքակրթություններից մեկն է, որ երբևիցե գոյություն է ունեցել և մեծ հետք է թողել պատմության մեջ, որին մարդկությունը շնորհակալ է մինչ օրս: Հռոմեական ճարտարապետությունն, անխոս, դրանցից մեկն է: Այս շինությունները դրա վառ ապացույցն են, որոնք պահպանվել են մինչ օրս: 

Երբեմն մենք տեսնում են այն, ինչ մնացել է, սակայն եկեք այն տեսնենք մեկ այլ կողմից:

Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ

Տաճարը Մաքսենցիոս կայսրը նվիրել է իր որդուն՝ Վալերիոս Ռոմուլոսին, որը մահացել է 309 թվականին: Համալիրի նոր մուտքի կողքին Խաղաղության տաճարի մարմարապատ սենյակներն են և այն պատը, որի վրա ամրացված էր Հին Հռոմի քարտեզը՝ կերտված մարմարե սալաքարի վրա (3-րդ դար)։

Վեներայի ու Ռոմի տաճար

Ասում են, որ կար մի ժամանակ, երբ այն Հին Հռոմի ամենամեծ տաճարն էր: Այն կառուցվել է մ.թ.ա 135 թվականին և նվիրվել Վեներա Ֆելիքսին և Ռոմա Աեթերնային:

Կոլիզեում

Կոլիզեումն արդեն 2000 տարեկան է և դեռ մնում է Հին Հռոմի ամենանշանակալից կառույցներից մեկը: Մեծ ամֆիթատրոնը կառուցվել է ավելի քան 7 տարի: Այնտեղ կարող է տեղավորվել 50 000-80 000 հանդիսատես: Այստեղ են անցկացվել գլադիատորական մարտերը, կախաղանները, հայտնի մարտերը և այլն:

Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն: Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարենից թագմանաբար նշանակում է «հսկա, մեծ»։

Image result for colosseum

Հռոմի Ֆորում

Ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված նշանավոր հնադարյան կառավարական որոշ շինությունների ավերակներով։ Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum

Image result for roman forum then and now

Պիացցա Նավոնա

Հրապարակի անվանումն առաջացել է «agone» բառից։ Մինչև 4-րդ դարը Դոմիցիանոս մարզադաշտում անցկացվել են մրցախաղեր՝ agones:

Related image

Սատուրնի տաճար 

Տաճարը նվիրվել է Սատուրն աստծուն, որը կառուցվել է մ.թ.ա 497 թ․-ին: Այն մի քանի անգամ քանդվել ու վերակառուցվել է: Պահպանված քարերից մեկի վրա գրված է. «Հռոմի ժողովուրդն ու սենատը վերակառուցել են տաճարը, որը ոչնչացրել էր կրակը»:

Image result for temple of saturn

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել