Վիեննա թռիչքից առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրներ:
Երեկվանից Վիեննայում են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցում:
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին Ավստրիայում կմիանան նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը:
Երեկ՝ ուշ երեկոյան, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Հանդիպումը կտևի մոտ երկու ժամ, ապա Փաշինյանն ու Ալիևը առանձնազրույց կունենան: