Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է. այսօրվա դրությամբ մարզերի բնակչությունը դրսևորում է ավելի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և քաղաքացիական փոխգործակցություն, քան դա անում են մայրաքաղաքաբնակ քաղաքացիները:
Կարճ ժամանակամիջոցում մենք ականատես եղանք երկու իրադարձության, որոնք փաստում են ասածս. կարկտից տուժած արմավիրցիները, ովքեր իրենց ընդվզումով ու բողոքով ստիպեցին իշխանություններին գոնե մի քիչ իրար գալ, իսկ այսօր էլ իմանում ենք, որ Կոտայքի մարզպետ Կովալի դրածոն՝ Պռոշյանի սպանված գյուղապետի պաշտոնակատարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մոտ 200 պռոշյանցիներ արգելափակել էին նրա մուտքը գյուղապետարան:
Ճիշտ է, Կովալը կարծես չի հանձնվում ու պատրաստվում է հենց այսօր հրաման արձակել, որով գյուղապետի պաշտոնակատար կնշանակվի իր օգնականը, բայց այնուամենայնիվ, պռոշյանցիցներն էլ են վճռականորեն տրամադրված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/321973747936396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել