Aysor.am-ը գրում է․

Գյուղատնտեսական ակտիվ սեզոնին ընդառաջ Ջրօգտագործողների միության կողմից նախապատրաստվող բոյկոտի մասին Լուսավոր Հայաստանի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցը հունից հանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորը ասաց, որ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի գյուղացիների ետ, ովքեր բարձրաձայնում են ոռոգման խնդիրը, իսկ ՋՕ-երի միությունն էլ հայտարարել է, թե աշխատավարձ չեն ստանում և պատրաստվում են բոյկոտել:

«Ջրօգտագործողների միությունները իրենց աշխատավարձերը ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: Այսինքն՝ կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն, ընտրել է ՋՕ-ի նախագահ, այսինքն՝ ջուր օգտագործողը այդ ջրի համար վարձը վճարում է, միությունը վարձը հավաքագրում է ու ստանում աշխատավարձ: Ի՞նչ է նշանակում բոյկոտում են: Ես երեկ տեղեկություն կարդացի, որ մի շարք ջուր օգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել՝ 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում՝ ամեն մեկը իր արած-չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, թե աշխատավարձ չեն ստացե՞լ: Չեք ստացել, որովհետև չեք աշխատել», - բարկացած հայտարարեց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել