168․am-ը գրում է․

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վանդալիզմի գործողությունները շուրջ 200 մլն եվրո գումարի վնաս են հասցրել: Այդ մասին հայտնել է FranceInfo ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի ապահովագրության դաշնությանը (Fռdռration franջaise de l՚assurance):

Այս թվերը մարտի 26-ին ներկայացվել են բողոքների չորսամսյա ժամանակաշրջանի վերաբերյալ, որն ընդգրկում է նոյեմբերի 17-ից մինչեւ մարտի 16-ը:

Նշվում է, որ գրեթե ողջ գումարը՝ 175 մլն եվրո, վճարվել է ընկերություններին՝ վնասներն ու կորուստները փոխհատուցելու համար: Ես 25 մլն եվրո ծախսվել է ավտոմեքենաների եւ բնակելի շենքերի սեփանակատերերին փոխհատուցումներ վճարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել