168.am-ը գրում է.

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն է: Երեք րոպեից է պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցեց արբանյակը երկրամերձ ուղեծրում»,- ասել է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով:

Վարչապետն այդ իրադարձությունը պատմական է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն են հասել նման նվաճումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել