ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ամփոփում է վերջին 3 ամիսների ընթացքում Կառավարության գործունեությունը։ Վարչապետն ընդգծեց, որ 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով, ինչը համարժեք է 90 մլն դոլարի: Սա վերջին 9 տարիների համեմատ աննախադեպ երևույթ է, քանի որ բավական երկար ժամանակ չի եղել, որ Պետական բյուջեի եկամուտների այսպիսի մեծ ծավալների գերակատարում: ՀՀ պետական բյուջեի եկամուտների առնվազն 40 մլրդ դրամի չափով գերկատարումը ՀՀ կառավարության և ՊԵԿ-ի՝ ստվերի դեմ վարած արդյունավետ քաղաքականության, ինչպես նաև քաղաքացի-Կառավարություն համագործակցության արդյունքն է։ Այս հավելյալ գումարները նախատեսվում են օգտագործել մի շարք ուղղություններով։

Նախատեսվում է 2019թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը։ 2019թ․ սեպտեմբերի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը (խոսքը գնում է մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին), իրականացնել մոտավորապես 303 կմ ավտոճանապարհների տարբեր տեսակի նորոգումներ, 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել