Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառը ջրերն այսօր էլ գտնվում են մի շարք գիտնականների ուշադրության կենտրոնում։ Օվկիանոսի մեծ մասը ծածկված է սառույցով, նրա մեջ ձևավորվում են հսկայական այսբերգներ և սառցաբեկորներ։ Այս ամենն ուսումնասիրության համար վտանգավոր պայմաններ է ստեղծում։ Սակայն, չնայած դժվարություններին, այս ջրերով մի շարք ծովային առևտրական ուղիներ են անցնում։

Հետաքրքիր փաստեր

  • Երկրագնդի ամենափոքր օվկիանոսն է։
  • Սահմանակից է 6 պետության։
  • Ձմռանն այն ամբողջությամբ անանցանելի է դառնում։
  • Հետաքրքիր է այն փաստը, որ Սառուցյալ օվկիանոսում ապրող կենդանիների կյանքի տևողությունն ավելի երկար է, քան այլ ջրերում բնակվող նույն կենդանիներինը։
  • Օվկիանոսի ջրերում աղի քանակությունը կախված է եղանակից։
  • Ամեն տարի սառույցների քանակը նվազում է։ Դա կապված է եղանակային փոփոխությունների հետ։
  • Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում են ապրում սպիտակ արջերը։ Այս կենդանիները երբեմն հազարավոր կիլոմետրերով ճամփորդություններ են անում։ Նրանք տեղաշարժվում են լողացող սառույցների օգնությամբ։
  • Խորքային ջրերը գրեթե չեն շարժվում։ Նրանց ամբողջական նորացման համար հարկավոր է 7 դար։
  • Ամառը ջրի վրա նույնպես այսբերգներ կան։
  • Որպես կանոն, նրա ափերին ապրող թռչուններն ունենում են սպիտակ գույն։
  • Այսբերգները շարժվում են 7 կմ/օր արագությամբ։ Գրանցված և հաստատված ռեկորդը 100 կմ/օրն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել