Նոր iPad-ի և AirPods-ի շնորհիվ Apple ընկերությունը մեծացրել է իր բաժնետոմսերի արժեքը, ինչը թույլ է տվել գերազանցել Microsoft-ին և դառնալ աշխարհում ամենաթանկ ընկերություններից մեկը: Apple-ն արդեն զբաղեցրել է այդ դիրքը 2018-ի ամռանը, սակայն iPhone Xs-ը և iPhone Xs Max-ը չարդարացրին սպասելիքները և վաճառվում էին ավելի վատ, քան ակնկալվում էր, ինչի հետևանքով ընկերության վարկանիշը որոշակիորեն նվազեց:

Այնուամենայնիվ, մարտին ներկայացված արտադրանքի շնորհիվ Apple-ին հաջողվեց վերադարձնել վարկանիշը, չնայած այն բանին, որ դրանք ավելի քիչ էին տարածված, քան սմարթֆոնները: Ընկերության արժեքը աճեց մինչև 916 մլրդ դոլարի, երբ Microsoft-ի ցուցանիշը 908 միլիարդ դոլար էր:

Իհարկե, հավանականություն կա, որ ընկերությունները նորից կփոխեն տեղերը, եթե Windows 10-ի նոր թողարկումը հաջողություն ունենա: Սակայն չպետք է բացառել այն փաստը, որ Apple-ը ևս շուտով կներկայացնի իր նոր սարքավորումները, ինչպես նաև լուրեր կան նորությունների հարթակի ստեղծման մասին:

Ավելին՝ ինչպես միշտ, սեպտեմբերին ընկերությունը պետք է ներկայացնի սմարթֆոնների նոր մոդելներ, որոնք կփոխարինեն նախորդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել